Հղիություն, ծննդաբերություն
|
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:
«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:
– Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:
– Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
– Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:
– Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:
– Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:
– «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:
– Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:
– Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:
– Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:
– Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:
– «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:
– Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛ հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:
– Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…
– Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:
– Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:
– Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:
– Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:
– Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:
|
Մեդ-Պրակտիկ
21.04.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Դաշտանային ֆունկցիայի կարգավորման համար պատասխանտու են մի շարք հորմոններ, դաշտանի ուշացման պատճառ կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի հորմոնների շեղումները, իսկ դա հնարավոր է պարզել միայն լաբորատոր քննությամբ: Ինչ վերաբերում է դոնորական սերմի արժեքին, ցավոք կոնկրետ տեղեկատվություն չունենք, Ձեզ կարող ենք տրամադրել կենրտրոնների կոնտակտային տվյալներ, կարող եք անմիջապես կապ հաստատել և ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանը.
Կոնտակտային տվյալներն են.
Արագիլ" հիմնադրամ
Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:
Հեռ (+.0374 010) 502-522
ՄՄԱՊԳԿ` նախկին Մարգարյան ծննդատուն
ՀՀ, ք Երևան Մաշտոցի պողոտա 22
հեռ. (+0374010) 53-13-42
Saakyan Julieta
21.04.2015
SATEN.X
21.04.2015
Մեդ-Պրակտիկ
20.04.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Դիմային նյարդի պարալիչը ունի տարբեր պատճառներ, վիրահատության ծավալը կախված է ինչպես առաջացման պատճառից, այնպես էլ վնասվածքի աստիճանից, որը որոշում է միայն նեղ մասնագետը հետազոտելուց հետո: Որոշ դեպքերումն նման վիրահատություն կատարում է պլաստիկ կամ դիմածնոտային վիրաբույժը, ավելի հաճախ նյարդավիրաբույժը: Վիրահատությունը վերականգնողական է, սակայն ինչպես նշեցի ծավալը որոշում է նեղ մասնագետը: "Դեֆեկտի պլաստիկա տեղային հյուսվածքներով" այս վիրահատությունը կատարվում է տրավմայի հետևանքով վնասվածքների դեպքում, երբ կա վերքային մեծ մակերես, որը փակվում է տեղային հյուսվածքներով: Ճիշտ կլինի դիմել նյարդավիրաբույժի և տեղում ստանալ Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանը:
Մեդ-Պրակտիկ
19.04.2015
Հարգելի SATEN X, քանի դեռ փողերի կպումային պրոցես առաջացնող գործոնը չի վերացել, լապարասկոպիայից հետո նորից փակվելը հնարավոր է: Հարկավոր է նախ պարզել պատճառը, և եթե հնարավոր է ստանալ համապատասխան բուժում: Եթե անհրաժեշտություն լինի երկրորդ անգամ նորից կարելի է վերականգնել անցանելիությունը, նման հակացուցում չկա:
Anna
18.04.2015
Maya
18.04.2015
Maya
18.04.2015
Asya nazaryan
17.04.2015
Maya
17.04.2015
ANNA
16.04.2015
SATEN.X
16.04.2015
Anna
15.04.2015
Ruzana
12.04.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի SATEN.X, եթե փողերի անանցանելիության պատճառը խրոնիկ բորբոքումն է, որը չի բուժվել, հնարավոր է լապարասկոպիկ եղանակով դրանց անցանելիությունը վերականգնելուց որոշ ժամանակ անց նորից փակվեն: Կարևոր է վերացնել պատճառը: Ինչ վերաբերում է ձվազատմանը, ապա դա կապ չունի փողերի անցանելիության հետ:
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Շնորհակալություն, փոխադարձաբար: Վիգաբատրին դեղամիջոցը նվազեցնում է գլխուղեղի նեյրոնների ակտիվությունը, դրանով իսկ կանխարգելելով ցնցումների առաջացումը: Ինչպես նշեցի, ցնցումների պատճառը գլխուղեղի որոշ նեյրոնների պաթոլոգիկ ակտիվությունն է, որոնց պատճառները տարբեր են, երբեմն ցնցումների պատճառն այդպես էլ անհայտ է մնում: Նման երևույթ դիտվում է հիմնականում էպիլեպսիայի ժամանակ և կախված ախտահարված հատվածից տարբեր կլինիկական դրսևորումներ է ունենում: Անհայտ նյարդի սպազմ ասելով հենց նկատի են ունեցել նեյրոնների պաթոլոգիկ ակտիվությունը: Որոշ դեպքերում հապատասխան դեղորայքի ճիշտ նշանակումով կարելի է խուսափել նոպաների առաջացումից, սակայն վերջնական բուժում հիվանդությունը ցավոք չունի:
Nelli
08.04.2015
SATEN.X
08.04.2015
Maya
07.04.2015
ASYA NAZARYAN
07.04.2015
Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Saten, փողերի անանցանելիությունը չի ազդում ձվազատման ֆունկցիայի վրա: Եթե փողերի անանցանելությունը երկկողմանի է, ապա նորմալ ձվազատման պայմաններում անհնարին կլինի բեղմնավորումը:
Saten
04.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Meri, ծննդալուծման օպտիմալ եղանակը որոշվում է ելնելով մոր և պտղի օրգանիզմի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից և այլն: Դա որոշում է միայն գինեկոլոգը, իհարկե Ձեր համաձայնությամբ միայն: Ինչ վերաբերում է նյարդի վիրահատությանը, ապա դա նույնպես որոշում է նեղ մասնագետը, կոնսուլտացիայից և հետազտություններից հետո:
Մեդ-Պրակտիկ
02.04.2015
Հարգելի EVA EVA, կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում վեց ամիս հղիության բացակայությունը դեռ չբերություն չէ, բացի դրանից որոշ դաշտանային ցիկլերի ընթացքում ձվազատում չի լինում, և մեկ անգամ ՈՒՁՀ հետազոտությամբ պարզել, որ ձվազատում չի լինում հնարավոր չէ: Դրա համար հարկավոր է կատարել քննություն մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում և դաշտանային ցիկլի տարբեր ժամանակահատվածներում, պարզելու համար կա արդյոք դոմինանտ ֆոլիկուլ և հասունանում է այն թե ոչ, հետո նաև ձվազատու լինում է թե, ոչ: Այս ամենը պարզելուց հետո, եթե ձվազատում այնուամենայնիվ չլինի հարկ կլինի պարզել պատճառը:
Meri
01.04.2015
EVA EVA
31.03.2015
Մեդ-Պրակտիկ
29.03.2015
Հարգելի Meri , բարև Ձեզ: Արտամարմնային բեղմնավորման (ЭКО ) դեպքում ծննդալուծման ամենաանվտանգ մեթոդը կեսարյան հատումն է, նամանավանդ եթե առկան են խնդիրներ դիմային նյարդի հետ կապված: Ինչ վերաբերում է հեշտոցի կիստային, ապա, եթե այն շատ մեծ չէ, չի խանգարում ծննդաբերությանը, սակայն ինչպես նշեցի, Ձեր դեպքում ծննդալուծման օպտիմալ տարբերակը կեսարյան հատումն է: Ինչ վերաբերում է դիմային նյարդի պարալիչի պարագայում հղիության ընթացքին, ապա ցանկալի է արտամարմնային բեղմնավորումից առաջ կատարել վիրահատությունը: Վիրահատության արժեքի մասին ճշգրիտ ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով "էրեբունի ԲԿ-ի" դիմածնոտային վրաբուժության բաժանմունք, քանի որ վիրահատության տեսակը և ծավալը որոշվում են տեղում, նեղ մասնագետի կոնսուլտացիայից հետո: Կարող եք տեղեկատվություն ստանալ նաև "Էրեբունի ԲԿ" -ի ընդունարանից: Ստորև կոնտակտային հեռախոսահամարներն են.
+(374 10) 47-11-02
+(374 10) 47-17-50
hermine
28.03.2015
Meri
28.03.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Anna, մի փոքր անհասկանալի է, կոնկրետ որ օրգանի մասին է խոսքը: Բորբոքման 4-րդ ասիճան, նման հասկացություն կա, սակայն գինեկոլոգիայում այնքան էլ կիրառելի չէ: Գոյություն ունեն հեշտոցի մաքրության աստիճաններ, և 4-րդ աստիճանը նշանակում է, որ հեշտոցում առկա են ախտածին միկրոօրգանիզմներ, միգուցե դա են նկատ ունեցել: Կա նաև էնդոմետրիոզի 4-րդ ասիճան հասկացություն, դա նշանակում է, որ կան ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ, կպումներ սեռական օրգաններում, էնդոմետրիոզի օջախներ հեշտոցում և ուղիղ աղիքում:
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն